Ոգեշնչող Հայաստանը 4 օրում (Հեղինակային տուր)

.

Ցանկալի Համեմատել
Վճարման տարբերակները
Մեր առավելությունները
  • — Աշխատում ենք 05.05.05-ից
  • — Պատասխանում ենք արագ
  • — Երաշխավորում ենք գումարի վերադարձ
  • — Հոգատարություն և անվտանգություն
  • — Աշխատանքային գործընթացի ցուցադրում
  • — Լավագույն գին
Երաշխիք և վերադարձ
Եթե պլանները փոխվել են և չեք պատրաստվում օգտվել մեր ծառայություններից, բայց արդեն վճարել եք, անհանգստանալու կարիք չկա, մենք կվերադարձնենք ձեզ  գումարը ամբողջությամբ։
Մեր նպատակն է կառուցել ձեզ հետ երկարաժամկետ հարաբերություններ։
Описание

Օր 1.

Ժամանում Երևան - Ինդիվիդուալ տրանսֆեր հյուրանոց

Օրվա երկրորդ կես

Երևան Սիթի Տուր

Վերջերս իր 2807-ամյակը նշած Հայաստանի մայրաքաղաքով ճանապարհորդությունը կսկսվի նրա աշխարհագրական կենտրոնից ՝ Հանրապետության հրապարակից։ Այնուհետև կայցելենք կայարանամերձ հրապարակ, որտեղ գտնվում է Երևանի խորհրդանիշներից մեկը ՝ միջնադարյան հայկական էպոսի հերոս Սասունցի Դավիթին նվիրված հուշարձանը։ Այնուհետև, անցնելով Օղակաձև զբոսայգու կողքով, կբարձրանանք Հաղթանակի զբոսայգի, որտեղից բացվում է քաղաքի և բիբլիական Արարատի հետաքրքիր համայնապատկերային տեսարանը: Այնուհետև սպասվում է զբոսանք Երևանի բաց երկնքի տակ գտնվող Կասկադ-թանգարանով, ապա ՝ Մեսրոպ Մաշտոցի անունը կրող պողոտայով, կտեսնենք Երևանի քաղաքապետարանը, Մարզահամերգային համալիրը Ծիծեռնակաբերդի բլրի վրա և կեզրափակենք էքսկուրսիան Սպենդիարյանի անվան Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտ գտնվող Թատերական հրապարակում: Այստեղ են գտնվում նաև Կարապի լիճը և հայտնի հայ մշակույթի ներկայացուցիչների ՝ կոմպոզիտորներ Արամ Խաչատրյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Առնո Բաբաջանյանի, բանաստեղծ և գրող Հովհաննես Թումանյանի հուշարձանները:

-------------------------------------

Օր 2. (10:00-ից ~ 17:00)

Օրվա առաջին կես

Երևան - Գառնու ամրոց - Քարերի Սիմֆոնիա - Գեղարդի վանք

Առաջարկում ենք ճամփորդել ոչ միայն տարածության ալլև ժամանակի մեջ` հեթանոսությունից մինչև քրիստոնեություն` Արևի աստծո հեթանոսական տաճարից մինչև Գեղարդավանք, որի անվանումը գալիս է Լոնգինի Գեղարդից: Հենց այդ նիզակով է հռոմեական հարյուրապետը խոցել Հիսուս Քրիստոսի մարմինը խաչի վրա, իսկ նրա ծայրը, ի թիվս բազմաթիվ այլ մասունքների, առաքյալ Թադեոսի կողմից բերվել է Հայաստան: Երկար ժամանակ այս սուրբ մասունքը պահվել է Գեղարդի վանական համալիրում, իսկ այժմ այն կարելի է տեսնել Էջմիածնի թանգարանում:

Օրվա երկրորդ կես | Ճաշ

Սևանա լիճ - Երևան

Հաջորդը Հայաստանի մարգարիտն է` Սևանա լիճը։ Գալ Հայաստան և չլինել Սևանում, չհիանալ նրա գեղեցկությամբ, չբարձրանալ Սևանի թերակղզու գագաթին գտնվող եկեղեցիներ, չլվացվել լճի ջրով, չփորձել ածուխի վրա պատրաստված սևանյան ձուկը և խեցգետնի վզից պատրաստված Լուլա-քյաբաբը, առնվազն հանցանք է: Ավելորդ չի լինի նշել, որ Սևանա լիճը Կովկասի ամենամեծ լիճն է, ինչպես նաև Երկիր մոլորակի ամենամեծ բարձրլեռնային քաղցրահամ լճերից մեկը, որը քաղցրահամ ջրի ռեսուրսներով զիջում է միայն Տիտիկակի լճին։

-------------------------------------

Օր 3. (10:00-ից ~14:00)

Օրվա առաջին կես

Երևան - Էջմիածնի Մայր Տաճար - Սուրբ Հռիփսիմե և Սուրբ Գայանե եկեղեցիներ

Հայաստանի ամենանշանավոր մշակութային և կրոնական կենտրոններից մեկի` Վաղարշապատի սրտում ՝ ինչպես Վատիկանն է Հռոմի կենտրոնում, գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Այն ոչ միայն հայերի հոգևոր մայրաքաղաքն է, այլև աշխարհում առաջին քրիստոնեական եկեղեցին։ Ինչպես հայտնի է, 301 թվականին Հայաստանն աշխարհում առաջինն է քրիստոնեությունը հռչակել պետական կրոն, և հենց նույն թվականին էլ Տրդատ 3-րդ թագավորի օրոք դրվեց տաճարի հիմքի առաջին քարը։

Օրվա երկրորդ կես | Ճաշ

Ամբերդ Ամրոց - Երևան

Ներկայիս Հայաստանի տարածքում գտնվող ամենաբարձր լեռան` Արագածի հարավային լանջին, որն ուղղված է Արարատյան դաշտավայրին, գտնվում է Ամբերդ Ամրոցը, որը միջնադարում եղել է Պահլավունի հայ իշխանների տոհմական տարածքը: 1026 թվականին, փառապանծ զորապետ Վահրամ Պահլավունու հրամանով, ժայռի վրա, կառուցվում է իր ազնվական շնորհով լավագույն եկեղեցիներից մեկը։

-------------------------------------

Օր 4. ( 10:00-ից ~ 11:30)

Օրվա առաջին կես

Երևանի կոնյակի գործարան*

Սուզվել հայկական կոնյակագործության սրբերի մեջ, փորձել ազնիվ խմիչքի մի քանի տեսակներ, նվիրվել արհեստի գաղտնիքներին, հանդիպել հրեշտակների հետ Երևանի կենտրոնում, հետաքրքիր բաներ իմանալ Ստալինի և Չերչիլի գաղտնի կապի մասին, այն մասին, թե ինչպես է պատրաստվում կոշերային կոնյակը, լսել Էրիվանյան ամրոցի վերածնունդը, անվանական տակառների, կենացների և շատ այլ բաների մասին անհնար կլինի առանց Երևանի կոնյակի գործարան այցելության: Հենց այստեղ է, որ կոնյակը ոչ թե խմում, այլ վայելում են: Միգու՞ցե ֆրանսերեն`շոկոլադով, ռուսերե՞ն` կիտրոնով թե՞ հայերեն` սառը քաղցր դեղձով: Հիշեք, ինչպես ասում էր Մաքսիմ Գորկին «Գուցե շատ ավելի հեշտ է բարձրանալ Արարատ լեռը քան դուրս գալ «Արարատ» գործարանի նկուղներից»։

Օրվա երկրորդ կես

Ազատ ժամանակ

Խորհուրդ ենք տալիս այցելել Վերնիսաժ և Կենտրոնական շուկա (Վերնիսաժը բաց է ամեն օր, բայց միայն մի փոքր մասն է աշխատում։ Հիմնական մասը աշխատում է շաբաթ-կիրակի):

Ինդիվիդուալ տրանսֆեր օդանավակայան

-------------------------------------

*Ընկերությունը իրավունք է վերապահում տեղափոխել շրջագայության օրը

Характеристики
Ծառայությունը
Անհատական
Ամսաթիվը
Ցանկացած օր
Հաստատումը
Ակնթարթային
Կանխավճար
10 %
ՆԵՐԱՌՎԱԾ Է ԳՆԻ ՄԵՋ
Մեծահասակ
1
Հանդիպում
Այո
Հանդիպում հյուրանոցում
Այո
Տրանսֆեր
Այո
Տրանսպորտ
3
Մուտքի տոմսեր
Այո
Վարպետ. դաս
Այո
Գիդ
Ոչ
Հյուրանոց
Ընտրովի
Նախաճաշ
Ընտրովի
Լանչ
Ընտրովի
Լանչերի քանակ
2
Աջակցություն
Այո
Wi-Fi մեքենայում
Այո
Ապահովագր.
Ոչ
Ավիատոմսեր
Ոչ
Դուք կարող եք հետաքրքրված լինել
  • Դիտված
  • Առավել հայտնի
  • Զեղչեր
 
Արագ և ուշադիր

Ձեր ժամանակը մեզ համար շատ կարևոր է, և մենք անկեղծորեն գնահատում ենք մեզ վստահած յուրաքանչյուր րոպեն։ Մենք հասկանում ենք, որ արդյունավետությունը միայն հարմարավետություն չէ, այն հաջող համագործակցության գրավականն է։

Հոգատար և անվտանգ

Մենք իսկապես հոգ ենք տանում ձեր անվտանգության և գաղտնիության մասին։ Մեզ համար կարևոր է, որ դուք ձեզ հարմարավետ և անվտանգ զգաք մեզ հետ ձեր փոխգործակցության յուրաքանչյուր փուլում։

Հարմար և բավարարված

Ահա թե ինչու մենք հաճախորդին դնում ենք առաջին տեղում։ Եթե ​​Ձեզ անհրաժեշտ է փոխհատուցում, խնդրում ենք վստահ լինել, որ մենք կանենք ամեն ինչ՝ խնդիրը հնարավորինս արագ և հարմար լուծելու համար։