Ոգեշնչող Հայաստանը 6 օրում (Հեղինակային տուր)

.

Ցանկալի Համեմատել
Վճարման տարբերակները
Մեր առավելությունները
  • — Աշխատում ենք 05.05.05-ից
  • — Պատասխանում ենք արագ
  • — Երաշխավորում ենք գումարի վերադարձ
  • — Հոգատարություն և անվտանգություն
  • — Աշխատանքային գործընթացի ցուցադրում
  • — Լավագույն գին
Երաշխիք և վերադարձ
Եթե պլանները փոխվել են և չեք պատրաստվում օգտվել մեր ծառայություններից, բայց արդեն վճարել եք, անհանգստանալու կարիք չկա, մենք կվերադարձնենք ձեզ  գումարը ամբողջությամբ։
Մեր նպատակն է կառուցել ձեզ հետ երկարաժամկետ հարաբերություններ։
Описание

Օր 1.

Ժամանում Երևան - Ինդիվիդուալ տրանսֆեր հյուրանոց

Օրվա երկրորդ կես

Ազատ ժամանակ

-------------------------------------

Օր 2. (10:00~16:00)

Օրվա առաջին կես

Երևանի կոնյակի գործարան* - Երևան Սիթի Տուր

Սուզվել հայկական կոնյակագործության սրբերի մեջ, փորձել ազնիվ խմիչքի մի քանի տեսակներ, նվիրվել արհեստի գաղտնիքներին, հանդիպել հրեշտակների հետ Երևանի կենտրոնում, հետաքրքիր բաներ իմանալ Ստալինի և Չերչիլի գաղտնի կապի մասին, այն մասին, թե ինչպես է պատրաստվում կոշերային կոնյակը, լսել Էրիվանյան ամրոցի վերածնունդը, անվանական տակառների, կենացների և շատ այլ բաների մասին անհնար կլինի առանց Երևանի կոնյակի գործարան այցելության: Հենց այստեղ է, որ կոնյակը ոչ թե խմում, այլ վայելում են: Միգու՞ցե ֆրանսերեն`շոկոլադով, ռուսերե՞ն` կիտրոնով թե՞ հայերեն` սառը քաղցր դեղձով: Հիշեք, ինչպես ասում էր Մաքսիմ Գորկին «Գուցե շատ ավելի հեշտ է բարձրանալ Արարատ լեռը քան դուրս գալ «Արարատ» գործարանի նկուղներից»։

Վերջերս իր 2807-ամյակը նշած Հայաստանի մայրաքաղաքով ճանապարհորդությունը կսկսվի նրա աշխարհագրական կենտրոնից` Հանրապետության հրապարակից։ Այնուհետև կայցելենք կայարանամերձ հրապարակ, որտեղ գտնվում է Երևանի խորհրդանիշներից մեկը` հայկական էպոսի հերոս Սասունցի Դավիթին նվիրված հուշարձանը։ Այնուհետև, անցնելով Օղակաձև զբոսայգու կողքով, կբարձրանանք Հաղթանակի զբոսայգի, որտեղից բացվում է քաղաքի և բիբլիական Արարատի հետաքրքիր համայնապատկերային տեսարանը: Այնուհետև սպասվում է զբոսանք Երևանի բաց երկնքի տակ գտնվող Կասկադ-թանգարանով, ապա ՝ Մեսրոպ Մաշտոցի անունը կրող պողոտայով, կտեսնենք Երևանի քաղաքապետարանը, Մարզահամերգային համալիրը Ծիծեռնակաբերդի բլրի վրա և կեզրափակենք էքսկուրսիան Սպենդիարյանի անվան Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտ գտնվող Թատերական հրապարակում: Այստեղ են գտնվում նաև Կարապի լիճը և հայտնի հայ մշակույթի ներկայացուցիչների ՝ կոմպոզիտորներ Արամ Խաչատրյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Առնո Բաբաջանյանի, բանաստեղծ և գրող Հովհաննես Թումանյանի հուշարձանները:

Օրվա երկրորդ կես | Ճաշ

Էջմիածնի Մայր Տաճար - Սուրբ Հռիփսիմե և Սուրբ Գայանե եկեղեցիներ - Երևան

Հայաստանի ամենանշանավոր մշակութային և կրոնական կենտրոններից մեկի` Վաղարշապատի սրտում ՝ ինչպես Վատիկանն է Հռոմի կենտրոնում, գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Այն ոչ միայն հայերի հոգևոր մայրաքաղաքն է, այլև աշխարհում առաջին քրիստոնեական եկեղեցին։ Ինչպես հայտնի է, 301 թվականին Հայաստանն աշխարհում առաջինն է քրիստոնեությունը հռչակել պետական կրոն, և հենց նույն թվականին էլ Տրդատ 3-րդ թագավորի օրոք դրվեց տաճարի հիմքի առաջին քարը։

-------------------------------------

Օր 3. (10:00 ~ 17:00)

Օրվա առաջին կես

Մատենադարան*

«Մատենադարան» բառը հայերենից թարգմանաբար նշանակում է «ձեռագրերի պահոց»։ Այս հավաքածուի ստեղծման սկիզբը թվագրվում է 5-րդ դարին և կապված է հայոց գրերի հայր Մեսրոպ Մաշտոցի անվան հետ։ Նրա պատվին է անվանակոչվել պողոտամն, որի վերջում գտնվում է Մատենադարանի թանգարանը։ Այն հանդիսանում է աշխարհում ձեռագրերի խոշորագույն պահոցներից մեկը և հնագույն հայկական ձեռագրերի ամենախոշոր պահոցը։ Այս եզակի թանգարանի ֆոնդերն ունեն ավելի քան 17 հազար հին ձեռագրեր և ավելի քան 100 հազար հին արխիվային փաստաթղթերի հայերեն, ռուսերեն, եբրայերեն, լատիներեն, արաբերեն, սիրիերեն, հունարեն, վրացերեն, հնդկերեն, ճապոներեն, պարսկերեն և այլ տարբերակները:

Օրվա առաջին կես | Ճաշ

Գառնու ամրոց - Քարերի սիմֆոնիա - Գեղարդի վանք - Երևան

Առաջարկում ենք ճամփորդել ոչ միայն տարածության այլև ժամանակի մեջ` հեթանոսությունից մինչև քրիստոնեություն` Արևի աստծո հեթանոսական տաճարից մինչև Գեղարդավանք, որի անվանումը գալիս է Լոնգինի Գեղարդից: Հենց այդ նիզակով է հռոմեական հարյուրապետը խոցել Հիսուս Քրիստոսի մարմինը խաչի վրա, իսկ նրա ծայրը, ի թիվս բազմաթիվ այլ մասունքների, առաքյալ Թադեոսի կողմից բերվել է Հայաստան: Երկար ժամանակ այս սուրբ մասունքը պահվել է Գեղարդի վանական համալիրում, իսկ այժմ այն կարելի է տեսնել Էջմիածնի թանգարանում:

-------------------------------------

Օր 4. (10:00-ից ~ 19:00)

Օրվա առաջին կես

Երևան - Խոր Վիրապ

Պատահական չէ, որ Խոր Վիրապ վանքը («խորը բանտ») համարվում է Հայաստանում ամենակարևոր սրբավայրերից մեկը. չէ՞ որ հենց այստեղ գտնվող բանտում 14 տարի շարունակ տանջվում էր մեր երկիրը մկրտած Գրիգոր Լուսավորիչը։ Հենց այստեղ է, որ հավատքի և իր աղոթքի ուժով նա կարողացավ դիմակայել մահվանը, իսկ հետո Հայաստանին «նոր կյանք» նվիրեց. այդպես կոչեցին 301 թվականից հետո քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելը։ Հարկ է նաև նշել, որ Խոր Վիրապից հրաշալի տեսարան է բացվում դեպի Հայաստանի խորհրդանիշ բիբլիական Արարատ լեռը, քանի որ Խոր Վիրապը վերջինիս ամենամոտ կետն է ՝ ընդամենը 7 կմ։

Օրվա երկրորդ կես | Ճաշ

Արենի գինու գործարան - Նորավանք - Երևան

Կարմիր ժայռեր, Ամաղու գեղատեսիլ կիրճ և Նորավանքի եզակի վանական համալիր՝ լեռան գագաթին։ Վանական համալիրի եկեղեցիներից մեկի հարթաքանդակի վրա պատկերված է Աստված Ինքը։ Աջ ձեռքով Նա օրհնում է խաչելությունը, իսկ ձախ կողմում պահում է Ադամի գլուխը ՝ Սուրբ Հոգին խորհրդանշող աղավնու վրա։ Թռչնի թռիչքի բարձրությունից արված պանորամային լուսանկարները դեռ երկար կհիշեցնեն այս հետաքրքիր ճանապարհորդության մասին:

-------------------------------------

Օր 5. (10:00~ 17:00)

Օրվա առաջին կես

Երևան - Սևանա լիճ - Սևանավանք

Հաջորդը Հայաստանի մարգարիտն է` Սևանա լիճը։ Գալ Հայաստան և չլինել Սևանում, չհիանալ նրա գեղեցկությամբ, չբարձրանալ Սևանի թերակղզու գագաթին գտնվող եկեղեցիներ, չլվացվել լճի ջրով, չփորձել ածուխի վրա պատրաստված սևանյան ձուկը և խեցգետնի վզից պատրաստված Լուլա-քյաբաբը, առնվազն հանցանք է: Ավելորդ չի լինի նշել, որ Սևանա լիճը Կովկասի ամենամեծ լիճն է, ինչպես նաև Երկիր մոլորակի ամենամեծ բարձրլեռնային քաղցրահամ լճերից մեկը, որը քաղցրահամ ջրի ռեսուրսներով զիջում է միայն Տիտիկակի լճին։

Օրվա երկրորդ կես | Ճաշ

Ծաղկաձոր - Երևան

Ինչպես կատակում են տեղի բնակիչները, ձմռանը այստեղ գալիս են լեռնադահուկորդները, իսկ ամռանը ՝ լեռնագնացները։ Դատեք ինքներդ: Կեչառիս վանական համալիր, Օրբելի եղբայրների թանգարանը, Լեոնիդ Ենգիբարյանի հուշարձան, երևելի բանաստեղծ  Օսիպ Մանդելշտամի տնակը, ի վերջո 35 կմ ընդհանուր երկարությամբ գեղեցիկ լեռնադահուկային մայրուղիներ, և այս ամենը Ծաղկաձորի հայտնի լեռնադահուկային հանգստավայրում: Վերջինիս անունը թարգմանաբար նշանակում է «ծաղիկների հովիտ»:

-------------------------------------

Օր 6. (10:00 ~ 11:30)

Օրվա առաջին կես

Ազատ ժամանակ

Խորհուրդ ենք տալիս այցելել Վերնիսաժ և Կենտրոնական շուկա (Վերնիսաժը բաց է ամեն օր, բայց միայն մի փոքր մասն է աշխատում։ Հիմնական մասը աշխատում է շաբաթ-կիրակի):

Օրվա երկրորդ կես

Ինդիվիդուալ տրանսֆեր օդանավակայան

-------------------------------------

*Ընկերությունը իրավունք է վերապահում տեղափոխել շրջագայության օրը

Характеристики
Ծառայությունը
Անհատական
Ամսաթիվը
Ցանկացած օր
Հաստատումը
Ակնթարթային
Կանխավճար
10 %
ՆԵՐԱՌՎԱԾ Է ԳՆԻ ՄԵՋ
Մեծահասակ
1
Հանդիպում
Այո
Հանդիպում հյուրանոցում
Այո
Տրանսֆեր
Այո
Տրանսպորտ
3
Մուտքի տոմսեր
Այո
Վարպետ. դաս
Այո
Գիդ
Ոչ
Հյուրանոց
Ընտրովի
Նախաճաշ
Ընտրովի
Լանչ
Ընտրովի
Լանչերի քանակ
4
Ընթրիք
Չկա
Ջուր մեքենայում
Այո
Աջակցություն
Այո
Wi-Fi մեքենայում
Այո
Ապահովագր.
Ոչ
Ավիատոմսեր
Ոչ
Գնահատականներ

Հաղորդագրություն չի գտնվել

Have you used the product?

Tell us something about it and help others to make the right decision

Գնահատել
Դուք կարող եք հետաքրքրված լինել
  • Դիտված
  • Առավել հայտնի
  • Զեղչեր
 
Արագ և ուշադիր

Ձեր ժամանակը մեզ համար շատ կարևոր է, և մենք անկեղծորեն գնահատում ենք մեզ վստահած յուրաքանչյուր րոպեն։ Մենք հասկանում ենք, որ արդյունավետությունը միայն հարմարավետություն չէ, այն հաջող համագործակցության գրավականն է։

Հոգատար և անվտանգ

Մենք իսկապես հոգ ենք տանում ձեր անվտանգության և գաղտնիության մասին։ Մեզ համար կարևոր է, որ դուք ձեզ հարմարավետ և անվտանգ զգաք մեզ հետ ձեր փոխգործակցության յուրաքանչյուր փուլում։

Հարմար և բավարարված

Ահա թե ինչու մենք հաճախորդին դնում ենք առաջին տեղում։ Եթե ​​Ձեզ անհրաժեշտ է փոխհատուցում, խնդրում ենք վստահ լինել, որ մենք կանենք ամեն ինչ՝ խնդիրը հնարավորինս արագ և հարմար լուծելու համար։