Գառնու տաճար, Քարերի սիմֆոնիա, Գեղարդի վանք, Ծաղկաձորի ճոպանուղի, Կեչառիս վանք
- — Աշխատում ենք 05.05.05-ից
- — Պատասխանում ենք արագ
- — Երաշխավորում ենք գումարի վերադարձ
- — Հոգատարություն և անվտանգություն
- — Աշխատանքային գործընթացի ցուցադրում
- — Լավագույն գին
Մեր նպատակն է կառուցել ձեզ հետ երկարաժամկետ հարաբերություններ։
Գառնու ամրոց - Գեղարդի վանք - Քարերի սիմֆոնիա
Առաջարկում ենք ճամփորդել ոչ միայն տարածության այլև ժամանակի մեջ` հեթանոսությունից մինչև քրիստոնեություն` Արևի աստծո հեթանոսական տաճարից մինչև Գեղարդավանք, որի անվանումը գալիս է Լոնգինի Գեղարդից: Հենց այդ նիզակով է հռոմեական հարյուրապետը խոցել Հիսուս Քրիստոսի մարմինը խաչի վրա, իսկ նրա ծայրը, ի թիվս բազմաթիվ այլ մասունքների, առաքյալ Թադեոսի կողմից բերվել է Հայաստան: Երկար ժամանակ այս սուրբ մասունքը պահվել է Գեղարդի վանական համալիրում, իսկ այժմ այն կարելի է տեսնել Էջմիածնի թանգարանում:
Ծաղկաձոր
Ինչպես կատակում են տեղի բնակիչները, ձմռանը այստեղ գալիս են լեռնադահուկորդները, իսկ ամռանը ՝ լեռնագնացները։ Դատեք ինքներդ: Կեչառիս վանական համալիր, Օրբելի եղբայրների թանգարանը, Լեոնիդ Ենգիբարյանի հուշարձան, երևելի բանաստեղծ Օսիպ Մանդելշտամի տնակը, ի վերջո 35 կմ ընդհանուր երկարությամբ գեղեցիկ լեռնադահուկային մայրուղիներ, և այս ամենը Ծաղկաձորի հայտնի լեռնադահուկային հանգստավայրում: Վերջինիս անունը թարգմանաբար նշանակում է «ծաղիկների հովիտ»:
Սննդի վայրերի ընտրությունը մանրակրկիտ մտածված է, որպեսզի դուք կարողանաք ոչ միայն լավ սնվել, այլև հանգստանալ ճանապարհից։
