Խոր Վիրապի վանք, Արենի գինու գործարան, Նորավանք
- — Աշխատում ենք 05.05.05-ից
- — Պատասխանում ենք արագ
- — Երաշխավորում ենք գումարի վերադարձ
- — Հոգատարություն և անվտանգություն
- — Աշխատանքային գործընթացի ցուցադրում
- — Լավագույն գին
Մեր նպատակն է կառուցել ձեզ հետ երկարաժամկետ հարաբերություններ։
Խոր Վիրապի վանք
Պատահական չէ, որ Խոր Վիրապի վանքը («խորը բանտ») համարվում է Հայաստանում ամենակարևոր սրբավայրերից մեկը. չէ՞ որ հենց այստեղ գտնվող բանտում 14 տարի շարունակ տանջվում էր մեր երկիրը մկրտած Գրիգոր Լուսավորիչը։ Հենց այստեղ է, որ հավատքի և իր աղոթքի ուժով նա կարողացավ դիմակայել մահվանը, իսկ հետո Հայաստանին «նոր կյանք» նվիրեց. այդպես կոչեցին 301 թվականից հետո քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելը։ Հարկ է նաև նշել, որ Խոր Վիրապից հրաշալի տեսարան է բացվում դեպի Հայաստանի խորհրդանիշ բիբլիական Արարատ լեռը, քանի որ Խոր Վիրապը վերջինիս ամենամոտ կետն է ՝ ընդամենը 7 կմ։
Արենի
Արենին Վայոց ձորի հին և նշանավոր գյուղերից է։ Գյուղում կան հնավայրեր, մի քանի ավերված գյուղատեղիներ, արձանագրություն ունեցող բազմաթիվ խաչքարեր ու գեղեցիկ քարայրներ՝ Մագիլի և Թռչունների։ Արենին հարուստ է նաև բնությամբ`ժայռերով, անդնդախոր ձորերով, ջրվեժներով։
Նորավանք
Կարմիր ժայռեր, Ամաղու գեղատեսիլ կիրճ և Նորավանքի եզակի վանական համալիր՝ լեռան գագաթին։ Վանական համալիրի եկեղեցիներից մեկի հարթաքանդակի վրա պատկերված է Աստված Ինքը։ Աջ ձեռքով Նա օրհնում է խաչելությունը, իսկ ձախ կողմում պահում է Ադամի գլուխը ՝ Սուրբ Հոգին խորհրդանշող աղավնու վրա։ Թռչնի թռիչքի բարձրությունից արված պանորամային լուսանկարները դեռ երկար կհիշեցնեն այս հետաքրքիր ճանապարհորդության մասին:
