Հաղպատի վանք
Սանահինի մոտ է գտնվում 10-րդ դարում հիմնադրված Հաղպատի վանքը։ Դրա կառուցումը տեղի է ունեցել Բագրատունյաց արքայատոհմի Աշոտ III թագավորի օրոք։ Այստեղ կարելի է տեսնել մի քանի հետաքրքիր շինություններ, այդ թվում՝ 1025 թվականին կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին, ինչպես նաև Սբ. Նշան, գրապահոց և այլ տարածքներ։ 18-րդ դարի վերջին այստեղ ապրել և ստեղծագործել է հայտնի ժողովրդական աշուղ Սայաթ-Նովան։ Վանքը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում։
